Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլն օգնեց «Ալ Նասրին» Ռիադի դերբիում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել «Ալ Հիլալին»:
Այս գոլերը 40-ամյա Ռոնալդուի կարիերայում 930-րդն ու 931-րդն են:
Ստեֆանո Պիոլիի թիմը 54 միավորով երրորդն է, «Ալ Հիլալը»` 57 միավորով երկրորդը: Առաջատար «Ալ Իթիհադը» 61 միավոր ունի և այս տուրի խաղը դեռ չի անցկացրել:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 26-րդ տուր
«Ալ Հիլալ» - «Ալ Նասր»` 1-3 (տեսանյութ)
Ալի Ալբուլայհի, 62 - Ալի Ալ-Հասան, 45+4, Կրիշտիանու Ռոնալդու, 57, 88 (11մ)