«Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտի նամակ է հրապարակել։
«Այսօր ես հիանալի ակումբից եմ հեռանում, որը մեծագույնն է Իտալիայում և, անխոս, մեծագույններից մեկն է Եվրոպայում։ Ես ողջ սիրտս ու հոգիս տվեցի «Յուվենտուսին» ու մինչև վերջ կսիրեմ Թուրինը։
«Յուվենտուսի» երկրպագուները միշտ ինձ հարգել են և ես փորձել եմ երախտապարտ լիներ նրանց այդ հարգանքի համար՝ նրանց համար կռվելով ամեն խաղում, մրցաշրջանում ու մրցաշարում։
Արդյունքում, մենք կարող ենք հետ նայել ու հասկանալ, որ հիանալի արդյունքներ ենք գրանցել։ Ոչ այն բոլորը, ինչը կցանկանայինք, բայց մենք միասին բավականին գեղեցիկ պատմություն ենք գրել։
Ես միշտ ինձ կհամարեմ ձեզանից մեկը։ Հիմա դուք իմ պատմության մասն եք ու ես ինձ համարում եմ ձեր մասը։ Իտալիա, «Յուվենտուս», Թուրին, երկրպագուներ, դուք միշտ իմ սիրտում կլինեք»,- գրել է Ռոնալդուն իր ինստագրամում։
View this post on Instagram

