Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հրապարակում է արել Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրում Շոտլանդիային հաղթելուց (2-1) հետո։
«Երկու խաղ, երկու հաղթանակ։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Պորտուգալիա՜»,- գրել է 39-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը և հաղթական գոլ խփել 88-րդ րոպեին (տեսանյութ)։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը 6 միավորով առաջին խմբի առաջատարն է։