Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ խաղում անընդմեջ հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի երեք գոլերն ու մեկ գոլային փոխանցումը փոխչեմպիոն «Ալ Նասրին» օգնեցին Պրո լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում 8-0 հաշվով հաղթել «Աբխային»:
Առաջատար «Ալ Հիլյալն» էլ տանը 3-0 հաշվով հաղթեց «Ալ Ախդուդին»: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 74 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ալ Նասրին»: «Ալ Ախդուդը» 24 միավորով 15-րդն է, «Աբխան»՝ 22 միավորով 17-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 26-րդ տուր
«Աբխա» - «Ալ Նասր»՝ 0-8
Կրիշտիանու Ռոնալդու, 11, 21, 42, Սադիո Մանե, 33, Աբդուլմաջեդ Ալ-Սուլայհեմ, 44, Աբդուրահման Ղարեբ, 51, Աբդուլազիզ Ալ-Ալիվա, 63, 86
«Ալ Հիլյալ» - «Ալ Ախդուդ»՝ 3-0
Սալեհ Ալ-Շեհրի, 16, Մալկոմ, 66, Սալեմ Ալ-Դոսարի, 73


