Logo

«Ռոնալդուի հետ բանակցությունները շարունակվում են»․ Ֆեռնանդո Հիերո

16:23 / 29.05.2025Լուրեր
null

«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են, և Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին:

«Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են,- ասուլիսի ժամանակ ասել է Հիերոն։ - Հուսով եմ՝ մենք կկարողանանք լուծում գտնել»։

Ռոնալդուի ապագայի վերաբերյալ ենթադրություններին պատասխանելով՝ Հիերոն հավելել է. «Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի համար պայքարում է 30 թիմ»։

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «Ալ Նասրի» հետ պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին, և նրա ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Որպես նրա տրանսֆերի գլխավոր հավակնորդ՝ նշվում է «Ալ Հիլալի» անունը։

Ռոնալդուն, որը միացել է «Ալ Նասրին» 2023 թվականի հունվարին, ակումբի հարձակման կենտրոնական ֆիգուրն է՝ 105 խաղում խփելով 93 գոլ։ Չնայած «Ալ Նասրը» մրցաշրջանն ավարտել է առանց գավաթի, 40-ամյա ֆուտբոլիստը մնում է նրանց նախագծի հիմնական դեմքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ