Logo

Ռոնալդուի հերթական ռեկորդը

14:42 / 09.09.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի խաղում գրավելով Շոտլանդիայի դարպասը, սահմանել է հերթական ռեկորդը։

EnNumeros-ի փոխանցմամբ` Շոտլանդիան 48-րդ հավաքականն է, որի դարպասը գրավել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը։ Դա ռեկորդային ցուցանիշ է Ֆուտբոլի պատմության մեջ։

Հավաքականների մակարդակով Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվողն ամենաշատը` 11 անգամ, գրավել  է Լյուքսեմբուրգի դարպասը։ Շվեդիայի ու Լիտվայի հավաքականների դեմ խաղերում նա խփել է 8-ական գոլ։

Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդուն Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը և 88-րդ րոպեին կամային հաղթանակ պարգևել պորտուգալացիներին՝ 2-1։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ