Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (5-2) գրավել է մրցակցի դարպասն ու հերթական պատմական ռեկորդը գրանցել, գրում է Stats Foot-ը։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 2004թ. հունիսի 12-ին։


