Logo

Ռոնալդուի գործոնը․ ՖԻՖԱ-ն հեռացրել է Մունդիալի առաջին պաշտոնական լուսանկարը

14:20 / 21.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի առաջնության էջը հեռացրել է Մունդիալ 2026-ի առաջին պաշտոնական լուսանկարը, որտեղ բացակայում էր Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լուսանկարում «Սելեսաուի» ներկայացուցիչը Բրունու Ֆեռնանդեշն էր, ինչը դուր չէր եկել երկրպագուներին։ Անհավանական շատ բացասական մեկնաբանությունների պատճառով ՖԻՖԱ-ի պաշտոնական էջը հեռացրել է այդ լուսանկարն ու կատարել է նոր հրապարակում։

Աշխարհի առաջնությունը կկայանա 2026թ. հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ