Logo

Ռոնալդուի գոլը սկիզբ դրեց «Ալ Նասրի» վստահ հաղթանակին

21:22 / 05.10.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 3-0 հաշվով առավելության հասավ «Ալ Օրուբահի» նկատմամբ։

Տանտերերի կազմում խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու խփեց կարիերայի 905-րդ գոլը։ Սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն էլ դարձավ դուբլի հեզինակ։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 11 միավորով 5-րդ տեղում է։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 6-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Օրուբահ»` 3-0

Կրիշտիանու Ռոնալդու, 17 (11մ), Սադիո Մանե, 29, 71

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ