Logo

Ռոնալդուի գոլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին

21:22 / 27.09.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» տանը 2-0 հաշվով առավելության հասավ «Ալ Վեհդայի» նկատմամբ։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 56-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու խփեց կարիերայի 903-րդ գոլը։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 11 միավորով երկրորդ տեղում է, «Ալ Վեհդան» 14-րդն է և ունի 4 միավոր։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 5-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Վեհդա»` 2-0

Անխելո, 41, Կրիշտիանու Ռոնալդու, 56 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ