Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ալ Սուքուրին»:
Հյուրերից գոլ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոաու Ֆելիքսն ու Անժելոն:
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն 8 անընդմեջ հաղթանակից հետո 24 միավորով առաջին տեղում է, «Ալ Սուքուրը»` 13 միավորով 7-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 8-րդ տուր
«Ալ Սուքուր» - «Ալ Նասր»` 1-3 (տեսանյութ)
Ահմեդ Աբդու, 84 - Անժելո, 47, Կրիշտիանու Ռոնալդու, 65 (11մ), Ժոաու Ֆելիքս, 86
Հեռացում` Լուսիանո Ռոդրիգես, 56 («Ալ Սուքուր»)


