Logo

Ռոնալդուի գոլը հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»

00:59 / 16.03.2024Ֆուտբոլ
null

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ալ Ահլիին»: Խաղի միակ գոլը 68-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:

«Ալ Նասրն» այս հաղթանակից հետո 56 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում, 9 միավորով առաջ պոկվեց «Ալ Ահլիից», որը երրորդն է: «Ալ Նասրը» 9 միավոր է զիջում առաջատար «Ալ Հիլյալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 24-րդ տուր

«Ալ Ահլի» - «Ալ Նասր»՝ 0-1

Կրիշտիանու Ռոնալդու, 68 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ