Logo

«Ալ Նասրը» պարտվեց Ռոնալդուի հետ

01:11 / 19.08.2023• Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց «Ալ Թավունին»։

«Ալ Նասրի» կազմում ամբողջ խաղին մասնակցեցին 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմի նորեկներ Սասիո Մանեն և Մարսելո Բրոզովիչը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ալ Նասրն» առանց Ռոնալդուի 1-2 հաշվով պարտվել էր «Ալ Իթիֆակին»։ Երրորդ տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնն  օգոստոսի 25-ին կմրցի «Ալ Ֆաթեհի» հետ, որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Թավուն»՝ 0-2 (տեսանյութ)

Լեանդրե Տավամբա, 20, Ահմեդ Բահուսայն, 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ