Logo

Ռոնալդուի գոլն ու Մանեի դուբլը հաղթանակ են պարգևել «Ալ Նասրին»

23:17 / 09.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» հաղթեց տարվա առաջին խաղում:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը Պրո լիգայի 14-րդ տուրում ընդունեց «Ալ Օխդուդին» և հաղթեց 3-1 հաշվով: Մեկ գոլ խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, սենեգալցի վինգեր Սադիո Մանեն էլ դուբլ գրանցեց:

Պորտուգալացի 39-ամյա հարձակվող Ռոնալդուն կարիերայում գոլերի քանակը հասցրեց 917-ի:

«Ալ Նասրը» 28 միավորով երրորդն է, «Ալ Օխդուդը»` 12 միավորով 14-րդը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 14-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Օխդուդ»` 3-1 

Սադիո Մանե, 29, 88, Կրիշտիանու Ռոնալդու, 42 (11մ) - Սավիուր Գուդվին, 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա