Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը չօգնեց «Ալ Նասրին» միավոր վաստակել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 11-րդ տուրի տնային խաղում:
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվեց «Ալ Կադիսիային»: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 32-րդ րոպեին բացեց հաշիվը, հյուրերը 37-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը, իսկ 50-ին` հաշվի մեջ առաջ անցան: «Ալ Կադիսիայի» հաղթական գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի», կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական «Մարսելի» նախկին հարձակվող, գաբոնցի Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Ալ Նասրը» և «Ալ Կադիսիան» «Ալ Շաբաբի» հետ 22-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 11-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Կադիսիա»` 1-2 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 32 - Խուլիան Քուինոնես, 37, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 50