Logo

Ռոնալդուի գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը խոշոր հաշվով

00:57 / 01.08.2023Ֆուտբոլ
Կրիշտիանու Ռոնալդու-13

Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, անցկացնելով ամբողջական հանդիպում, հերթական գոլը խփեց Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» կազմում:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 74-րդ րոպեին գրավեց Թունիսը ներկայացնող «Մոնաստիրի» դարպասն Արաբական ակումբների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ու առաջ մղեց հյուրերին՝ 2-1: Մինչև այս 38-ամյա Ռոնալդուն 5 խաղ անընդմեջ գոլ չէր խփել:

Հանդիպումն ավարտվեց «Ալ Նասրի» վստահ հաղթանակով՝ 4-1 հաշվով: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնը 4 միավորով C խմբի առաջատարն է:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն արաբական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից:

Արաբական ակումբների գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր

«Մոնաստիր» (Թունիս)- «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)՝ 1-4

Ալի Ալավջամի, 66 (ինքնագոլ) - Անդերսոն Տալիսկա, 42, Կրիշտիանու Ռոնալդու, 74, Աբդուլելահ Ալ Ամրի, 88, Աբդուլազիզ Ալ Ալիվա, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ