Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` Լեհաստանի դարպասն ուղարկած երկրորդ գոլն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում լավագույնն է:
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով էր գրավել լեհերի դարպասը: Ռոնալդուն այդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել, Պորտուգալիան հաղթել էր 5-1 հաշվով: