Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» դուրս եկավ Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում արաբական ակումբը 3-1 հաշվով հաղթեց Մարոկկոն ներկայացնող «Ռաջա Կասաբլանկայի» նկատմամբ։
«Ալ Նասրի» կազմում խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղում անընդմեջ։
Կիսաեզրափակիչում «Ալ Նասրի» մրցակիցը կլինի Իրաքը ներկայացնող «Ալ Շորթան»։


