Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» նվաճել է Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։
Եզրափակիչում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Հիլյալի» նկատմամբ։
38-ամյա պորտուգալացի հարձակվողը 74-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 8-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը գոլի հեղինակ է դարձել 5-րդ խաղում անընդմեջ:
71-րդ րոպեից «Ալ Նասրը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։


