Logo

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին

20:56 / 21.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ալ Խալիջին»։

Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ գրանցեց։

39-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 13-ի ու դարձավ Պրո լիգայի գլխավոր ռմբարկուների միանձնյա առաջատար։

«Ալ Նասրը» 32 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Ալ Խալիջը» 23 միավորով 8-րդն է։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 16-րդ տուր

«Ալ Խալիջ» - «Ալ Նասր»` 1-3 

Կոնստանտինոս Ֆորտունիս, 80 (11մ) - Կրիշտիանու Ռոնալդու, 65, 90+8, Սուլթան Ալ Ղանամ, 81

Հեռացում` Սաեդ Ալ Համսալ, 34 («Ալ Խալիջ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա