Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում մրցեց Իռլանդիայի թիմի դեմ և հաղթեց 3-0 հաշվով։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Մեկ գոլ էլ խփեց կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ժոաու Ֆելիքսը։
39-ամյա Ռոնալդուն հավաքականում ու ակումբում անցկացրած խաղերի քանակը հասցրեց 1226-ի և գերազանցեց Բրազիլիայի հավաքականի ու «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը (1225 հանդիպում):
Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին հանդիպումն անցկացրեց։ Եվրոպայի առաջնության առաջին տուրում պորտուգալացիները հունիսի 18-ին կմրցեն Չեխիայի դեմ։
Ընկերական խաղ
Պորտուգալիա - Իռլանդիա` 3-0 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիքս, 18, Կրիշտիանու Ռոնալդու, 50, 60


