Logo

Ռոնալդուի դուբլը՝ 3 րոպեում

13:20 / 25.11.2023Ֆուտբոլ
Ալ Նասր-Ալ Ախդուդ

Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի օգնությամբ 3-0 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ալ Ախդուդի» նկատմամբ։

Պորտուգալացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել խաղի 77-րդ և 80-րդ րոպեներին։ Ընթացիկ առաջնությունում 38-ամյա Ռոնալդուն գոլերի թիվը հասցրել է 15-ի և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Ալ Նասրը» 34 միավորով երկրորդ տեղում է և 1 միավոր է զիջում առաջատար «Ալ Հիլալին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա