Logo

Ռոնալդուի դուբլն ու ասիստը

12:21 / 30.08.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի ու ասիստի օգնությամբ 4-0 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ալ Շաբաբի» նկատմամբ։

Առաջին խաղակեսում 38-ամյա պորտուգալացի հարձակվողը երկու անգամ անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին։ Նախորդ խաղում Ռոնալդուն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

«Ալ Ֆաթեհը» Լուկաս Սելարայանի հետ 2-2 հաշվով է ավարտել «Դամակի» դեմ արտագնա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման։

«Ալ Նասրը» 6 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ալ Ֆաթեհն» ունի 5 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 4-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Շաբաբ»՝ 4-0

Կրիշտիանու Ռոնալդու, 13 (11մ), 38 (11մ), Սադիո Մանե, 40, Սուլթան Ալ Ղանամ, 80

Հեռացում՝ Էվեր Բանեգա, 78 («Ալ Շաբաբ»)

Վրիպում 11-մետրանոցից՝ Աբդուլռահման Ղարեբ, 63 («Ալ Նասր»)

«Դամակ» - «Ալ Ֆաթեհ»՝ 2-2

Ասան Սիսեյ, 23 (11մ), 45+3 – Ֆարաս Ալ Բրիկան, 61, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ