«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում ընդունեց նորընծա չեմպիոն «Ալ Հիլյալին» և ավելացված ժամանակի 10-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը՝ 1-1:
Առաջին րոպեին «Ալ Նասրից» հաշիվը բացել է պորտուգալացի կիսապաշտպան Օտավիոն, որին գոլային փոխանցում է կատարել նրա հայրենակից, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:
Ավելացված ժամանակի 10-րդ րոպեին հյուրերից պատասխան գոլը խփել է սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, որը 27 գոլով երկրորդն է ռմբարկուների ցուցակում և 6 գոլ է զիջում 39-ամյա Ռոնալդուին։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 90-ի, «Ալ Նասրը» 78 միավորով երկրորդն է և այս դիրքում էլ կավարտվի մրցաշրջանը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 32-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Հիլյալ»՝ 1-1
Օտավիո, 1 - Ալեքսանդր Միտրովիչ, 90+10