Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։
Տանտերերից ավելացված 6-րդ րոպեին շրջադարձ հարվածով անզուգական գոլ է խփել Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա հարձակվողը կարիերայում գոլերի քանակը հասցրել է 954-ի։
«Ալ Նասրը» հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր 9 խաղերն ու 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Ալ Խալիջը» 14 միավորով 6-րդն է։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 9-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Խալիջ»` 4-1
Ժոաու Ֆելիքս, 39, Ուեսլի, 42, Սադիո Մանե, 77, Կրիշտիանու Ռոնալդու, 90+6 - Մուրադ Ալ Հավսավի, 47


