Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում, որտեղ մրցեցին երկրի փոխչեմպիոն «Ալ Նասրը» և MLS-ի ներկայացուցիչ ամերիկյան «Ինտեր Մայամին»։
«Ալ Նասրը» հաղթեց 6-0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Տալիսկան, մեկական գոլ էլ խփեցին Օտավիուն, Էմերիկ Լապորտը և Մոհամեդ Մարանը։
«Ալ Նասրի» կազմից վնասվածքի պատճառով բացակայում էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, չկար նաև սենեգալցի Սադիո Մանեն։ «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում էին Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Լուիս Սուարեսը, իսկ Լեոնել Մեսին փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։


