«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվեց «Ալ Խաեմին» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլ խփեցին պորտուգալացի հարձակվողներ Ժոաու Ֆելիքսն ու Կրիշտիանու Ռոնալդուն: 40-ամյա Ռոնալդուն խփեց կարիերայում 950-րդ գոլը:
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 6 անընդմեջ հաղթանակից հետո 18 միավորով առաջատարն է, «Ալ Խաեմը»` 5 միավորով 14-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 6-րդ տուր
«Ալ Խաեմ» - «Ալ Նասր»` 0-2
Ժոաու Ֆելիքս, 25, Կրիշտիանու Ռոնալդու, 88


