Logo

Ռոնալդուի 925-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը

23:03 / 25.02.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Ալ Վեհդայի» դեմ խաղում։

«Ալ Նասրի» գոլերից մեկը խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարիերայում 925-րդ անգամ աչքի ընկավ դարպասի գրավմամբ։

Հյուրերից աչքի ընկավ նաև «Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին վինգեր Սադիո Մանեն։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Ալ Վեհդան» 13 միավոր ունի և վերջինն է` 18-րդը։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 22-րդ տուր

«Ալ Վեհդա» - «Ալ Նասր»` 0-2

Կրիշտիանու Ռոնալդու, 48, Սադիո Մանե, 90+10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ