Logo

Ռոնալդուի 920-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը

23:30 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրում «Ալ Նասրը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ալ Ֆաթեհին»։

Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 87-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու խփեց կարիերայի 920-րդ գոլը։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 35 միավորով երրորդ տեղում է, «Ալ Ֆաթեը»՝ 9 միավորով վերջին՝ 18-րդ։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 17-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Ֆաթեհ»` 3-1

Մարվանե Սադանե, 41 (ինքնագոլ), Մոհամեդ Սիմական, 57, Կրիշտիանու Ռոնալդու, 87 - Մուրադ Բաթնա, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա