Logo

Ռոնալդուի` 90+7-ին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»

00:10 / 19.10.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» Պրո լիգայի 7-րդ տուրում հյուրընկալվեց «Ալ Շաբաբին» և ավելացված ժամանակի 7-րդ րոպեին հաղթանակ կորզեց` 2-1:

Հյուրերից 69-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Այմերիկ Լապորտը: 84-րդ րոպեին «Ալ Նասրից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, սակայն մրցավարը VAR-ով դրվագը դիտելուց հետո չեղարկեց գոլը:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից 90-րդ րոպեին Սաուդյան Արաբիան ներկայացնող կիսապաշտպան Ալի Ալ-Հասանը գրավեց սեփական դարպասը:

Պորտուգալաացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին դիպուկ իրացրած նշանակված 11-մետրանոցը և հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»:

Պիոլիի թիմը 17 միավորով երկրորդն է, չորս միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն «Ալ Հիլյալին»: «Ալ Շաբաբը» 12 միավորով չորրորդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 7-րդ տուր

«Ալ Շաբաբ» - «Ալ Նասր»` 1-2

Ալի Ալ-Հասան, 90 (ինքնագոլ) - Այմերիկ Լապորտ, 69, Կրիշտիանու Ռոնալդու, 90+7 (11մ)

Հեռացում` Մոհամեդ Սիմական, 90+12 («Ալ Նասր»)

Չիրացրած 11-մետրանոց` Աբդերազակ Համդալա, 90+13 («Ալ Շաբաբ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ