Logo

Ռոնալդու. «Ոսկե գնդակը» և «The Best»-ը կորցնում են հեղինակությունը, այլևս չեմ հավատում այդ մրցանակներին»

16:59 / 21.01.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է ֆուտբոլում ամենահեղինակավոր անհատական մրցանակները:

«Ոսկե գնդակը» և «The Best»-ն ինչ-որ առումով կորցնում են հեղինակությունը: Պետք է գնահատեն ամբողջ մրցաշրջանով: Դա չի նշանակում, որ Մեսին արժանի չէր մրցանակին: Նույնը նաև Հոլանդը կամ Մբապեն:

Պարզապես այլևս չեմ հավատում այդ մրցանակներին: Դա կապված չէ Globe Soccer Awards-ում իմ հաղթանակի հետ: Ոչ ոք չի կարող խլել լավագույն ռմբարկուի իմ մրցանակը, որովհետև գոյություն ունեն թվեր, փաստեր և նրանք չեն ստում: Դա ինձ երջանիկ է դարձնում, թվերը հաստատում են փաստը»,- Record-ին տված հարցազրույցում ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» 38-ամյա հարձակվողը 54 գոլով դարձել էր 2023 թվականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա