Logo

Ռոնալդու. ««Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է ինձ»

10:55 / 14.11.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ հարցազրույցում խոսել է անգլիական ակումբում իր նկատմամբ վերաբերմունքի ու «Մանչեսթեր Սիթի» չկայացած տեղափոխության մասին:

««Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց ինձ ստիպել հեռանալ թիմից: Ոչ միայն գլխավոր մարզիչը, այլ նաև այլ մարդիկ, որոնք ակումբի ներսում են։ Ես ինձ դավաճանված էի զգում։

Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ոմանք չէին ցանկանում ինձ տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ միայն այս մրցաշրջանում, այլև՝ նախորդ։

Ես կարող էի անցյալ ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Բայց ես հետևեցի իմ սրտին: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ ասաց՝ «Դու չես կարող գնալ «Սիթի», դա անհնար է»: Եվ ես ասացի՝ «Լավ, բոս»:

Ինչպես ասել է Պիկասոն, վերականգնելու համար պետք է ինչ-որ բան քանդել: Իսկ եթե ինձնից են սկսում, ուրեմն դա ինձ համար խնդիր չէ։

Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը», սիրում եմ երկրպագուներին, նրանք միշտ իմ կողքին են։ Բայց եթե ուզում են ինչ-որ բան փոխել… Պետք է շատ բան անեն, շատ բան»,- նշել է «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ» էր վերադարձել 2021 թվականի ամռանը: 37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ռոնալդու. «Ես չեմ հարգում Տեն Հագին, քանի որ նա չի հարգում ինձ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ