«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ամերիկյան ՄԼՍ-ը, որտեղ տեղափոխվել է աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին:
«Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ՄԼՍ-ը: Ես բացեցի այստեղ գալու ճանապարհը, ու հիմա շատ ֆուտբոլիստներ են ցանկանում խաղալ այս լիգայում: Մեկ տարի անց այն կշրջանցի Թուրքիայի և Նիդերլանդների առաջնություններին: 100 տոկոսով վստահ եմ, որ չեմ վերադառանա եվրոպական ակումբ: 38 տարեկան եմ, իսկ եվրոպական ֆուտբոլը որակապես անկում է ապրել: Միայն ԱՊԼ-ն է գերազանցում մյուս լիգաներին»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից և Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության 16 խաղում խփել էր 14 գոլ, կատարել 2 ասիստ: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին ելույթները կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»: