Logo

Ռոնալդու. «Սա իմ վերջին Եվրոն է»

11:54 / 02.07.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ վերջին անգամ է մասնկացում Եվրոպայի առաջնությանը։

«Սա, իհարկե, կլինի իմ վերջին Եվրոն։ Սակայն դա չի հուզում ինձ, ինձ հուզում է խանդավառությունը։ Ցավում էի երկրպագուների համար։

Միշտ ամբողջ ուժս կներդնեմ այս մարզաշապիկի համար՝ անկախ նրանից, կկարոտեմ, թե՝ ոչ։ Եվ դա կանեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Պետք է քեզ վրա վերցնես պատասխանատվությունը»,- Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպման լրացուցիչ ժամանակում Ռոնալդուն չէր կարողացել 11-մետրանոց հարվածով գրավել Սլովենիայի հավաքականի դարպասը, ինչից հետո չէր զսպել արցունքները։ Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր հետխաղյա 11-մետրանոցներով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացիների հետ։ Հարվածաշարի ժամանակ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը չէր վրիպել։

Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնություններում ռեկորդակիր է գոլերի (14), ասիստների (7) ու անցկացրած խաղերի (29) ցուցանիշներով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ