Logo

Ռոնալդու. «Պայքարը շատ հեռու է ավարտից»

11:54 / 02.11.2024Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի «Ալ Հիլյալի» դեմ հանդիպումից (1-1) հետո հրապարակում է արել սոցցանցերում։

«Պայքարը շատ հեռու է ավարտից։ Շնորհակալ եմ բոլորից` աջակցության համար»,- գրել է 39-ամյա ֆուտբոլիստը։

«Ալ Հիլյալը» 25 միավորով Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության առաջատարն է, «Ալ Նասրը» 19 միավորով երրորդ տեղում է։ Ռոնալդուն 8 խաղում խփել է 6 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ