Logo

Ռոնալդու. «Կարծում եմ՝ Մբապեին հարմար չէ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում»

17:01 / 03.02.2025Ֆուտբոլ
null

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում ասել է, որ կենտրոնական հարձակվողի դիրքը հարմար չէ Կիլիան Մբապեին: 

«Եթե «Ռեալում» լինեի, կսովորեցնեի Մբապեին՝ ինչպես խաղալ «9» համարի դիրքում: Նրա համար դժվար է, որովհետև Կիլիանը չգիտի, թե ինչպես պետք է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Կարծում եմ՝ այդ դիրքը նրա համար չէ:

Ես կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու փորձ ունեմ, բայց հիմնականում գործել եմ որպես վինգեր: Մարդիկ մոռացել են, թե ինչպես էր Կրիշտիանուն գոլեր խփում»,- ասել է պորտուգալացին:

Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալում» 34 խաղում խփել է 22 գոլ ու կատարել է 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա