Պորտուգալիայի հավաքականի ու «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր ելույթը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբում:
«Իրականում ինձ այնքան էլ չեն հետաքրքրում ռեկորդները: Վայելում եմ ժամանակս «Ալ Նասրում»: Մենք աշխատում ենք, որ դառնանք ամենաուժեղ ու ամենալավ թիմը»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում մեջբերում է Կրիշտիանուի խոսքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 4-3 հաշվով հաղթել էր կատարական «Ալ Դուհաիլին», Ռոնալդուն դուբլ էր ձևակերպել:
«Ալ Նասրը» երեք խաղից հետո վաստակել է 9 միավոր և խմբի առաջատարն է: