Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ցանկանում է միշտ խաղալ մեկնարկային կազմում:
«Իմ գլխում ես միշտ մեկնարկային կազմի խաղացող եմ, բայց պետք է հարգել մարզիչների որոշումները։ Այժմ զգում եմ, որ շարունակում եմ օգնել հավաքականին։ Եթե որևէ փոփոխություն նկատեմ, ինքս կընդունեմ դա և կհեռանամ։ Բայց կհեռանամ հանգիստ խղճով, քանի որ գիտեմ, թե ով եմ ես և ինչի եմ ընդունակ»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Ալ Նասրի» հետ։ Նա 2003 թվականից հանդես է գալիս Պորտուգալիայի հավաքականում, 212 խաղում դարձել է 130 գոլի հեղինակ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ։