Logo

Ռոնալդու. «Հուսով եմ, որ կմասնակցեմ Եվրո-2024-ին»

13:24 / 14.10.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Սլովակիայի նկատմամբ հաղթանակից (3:2) ու եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Հուսով եմ, որ կմեկնեմ Եվրո-2024-ին, քանի որ շատ ժամանակ չի մնացել։ Հույս ունեմ, որ վնասվածքները չեն խանգարի և կխաղամ եզրափակիչ մրցաշարում։

Ես վաղ եմ հեռացել Պորտուգալիայից, սակայն այն միշտ կլինի իմ տունը։ Ինձ աջակցում են Պորտուգալիայի յուրաքանչյուր ստադիոնում»,- Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ այդ խաղում Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ` Պորտուգալիայի հավաքականում գոլերի թիվը հասցնելով 125-ի։ Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա