Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն:
«Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս կարող էի խաղալ «Բարսելոնայում»: Երբ «Սպորտինգում» էի, առաջարկ ստացա «Բարսայից», բայց նրանք ինձ ցանկանում էին հաջորդ տարվա համար, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդն» ու առաջարկեց անմիջապես տեղափոխվել ակումբ»,- ասել է Կրիշտիանուն:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խոսել է նաև «Ռեալից» հեռանալու մասին. «Հիշում եմ՝ ինչպես հեռացա «Ռեալից»: Զգացի, որ նոր փուլի կարիք ունեմ: Հայտնեցի ցանկությունս Ֆլորենտինո Պերեսին: Սկզբում նա ընդունեց որոշումս, հետո փորձեց հակառակը համոզել, բայց ես արդեն «Յուվենտուսին» խոսք էի տվել: Հարգում եմ Պերեսին, նա լուրջ մարդ է, ու մենք միասին բազմաթիվ տիտղոսներ ենք հաղթել»:
«Վինիսիուսն արժանի էր «Ոսկե գնդակին»: Նա հաղթեց Չեմպիոնների լիգան, որոշիչ գոլեր խփեց: Ինձ ծանոթ է այդ իրավիճակը, քանի որ ֆուտբոլում երբեմն արդարություն չկա, և դու անկարողության զգացում ես ունենում»,- ասել է Ռոնալդուն 2024 թվականի «Ոսկե գնդակի» մասին:


