ԱնգլիակաՆ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ հարաբերությունների մասին։
«Ես չեմ հարգում նրան, քանի որ նա չի հարգում ինձ: Եթե ինձ չհարգես, ես քեզ երբեք չեմ հարգի»,- նշել է «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողը Պիրս Մորգանի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 52-ամյա հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է հուլիսից:
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:


