Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է նախկին ակումբակցի` Ռիո Ֆերդինանդի այն հարցին, թե ինչպես է արձագանքում հեռուստատեսային փորձագետների քննադատությանը։
«Մարդիկ միշտ քո մեջ նկատում են ամենավատն ու ամենալավը: Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս:
Աշխարհը սիրում է ինձ, երկրպագուները սիրում են ինձ։ Սա է իմ մոտիվացիան՝ կարիերաս շարունակելու համար։ Մարդիկ սիրում են ինձ։
Ոչ ոք չի խլի իմ փայլը այն պատճառով, որ հեռուստատեսությամբ երկու մարդ, որոնց ոչ ոք չի ճանաչում, քննադատում են ինձ»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը կարիերայում հատել է 300 գոլի շեմը: Լիսաբոնի «Սպորտինգի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվողն այս պահի դրությամբ 901 գոլ է խփել: