Logo

Ռոնալդու. «Այստեղ ես եմ, ոչ թե Մեսին»

12:38 / 09.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է երկրպագուների վանկարկումներին: Փետրվարի 9-ին «Ալ Նասրը» Riyadh Season Cup-ում 0-2 հաշվով պարտվել էր «Ալ Հիլյալին»:

Մրցակցի երկրպագուներն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի անունն են վանկարկել ամեն անգամ, երբ գնդակը հասել է Կրիշտիանուին:

Պորտուգալացին տարբեր ժեստերով է արձագանքել ֆանատներ վանկարկումներին, իսկ դրվագներից մեկում էլ դիմել է նրանց. «Այստեղ ես եմ, ոչ թե Մեսին»:

Հիշեցնենք, որ Մեսիի և Ռոնալդուի հանդիպումը նախատեսված էր փետրվարի 1-ին, երբ «Ինտեր Մայամին» ժամանել էր Սաուդյան Արաբիա, բայց պորտուգալացին վնասվածքի պատճառով չմասնակցեց ընկերական խաղում «Ալ Նասրի» հաղթանակին (6-0):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ