Logo

Ռոնալդու. «Այս գլուխն ավարտվեց»

02:46 / 27.05.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրի խաղից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում:

«Այս գլուխն ավարտվեց: Պատմությո՞ւնը. դեռ կգրվի: Շնորհակալություն բոլորին»,- գրել է լեգենդար պորտուգալացին:

Կողմերի պայմանագրի ժամկետը սպառվում է հուլիսի 1-ին: Կրիշտիանուն, ըստ ամենայնի, կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որը մրցաշրջանի արդյունքով չկարողացավ նվաճել Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Կրիշտիանու Ռոնալդուն Պրո լիգայի մրցաշրջանն ավարտեց 25 գոլով՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով մրցաշարի գլխավոր ռմբարկուն: Նա «Ալ Նասրում» խփել է ընդհանուր 99 գոլ: Պորտուգալիայի հավաքականի աստղը մարզական կարիերայում գոլերի քանակը հասցրել է 936-ի:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ