Logo

Ռոնալդու․ «Անկրկնելի մթնոլորտ էր մեր ստադիոնում»

15:24 / 30.08.2023Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Շաբաբի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի խաղում (4-0) դուբլի ու ասիստի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։

«Անկրկնելի մթնոլորտ էր մեր ստադիոնում։ Շատ ուրախ ենք այս հաղթանակը տոնել մեր երկրպագուների հետ։ Ֆանտաստիկ ելույթ թիմի կատարմամբ»,- սոցցանցերում գրել է 38-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ առաջին խաղակեսում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը երկու անգամ անվրեպ էր իրացրել 11-մետրանոց հարվածը, ինչպես նաև գոլային փոխանցում էր կատարել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին։ Նախորդ խաղում Ռոնալդուն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա