Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նախկին թիմի` Մադրիդի «Ռեալի», գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կատարած աշխատանքի մասին:
«Ես գնում էի Globe Soccer Awards-ին մի քանի ընկերների հետ, և նրանք ինձ հարցրին, թե ինչ է նշանակում լինել լավ մարզիչ: Կարծում եմ, որ կան մի շարք գործոններ, որոնցից դա կախված է: Ինձ համար գլխավորն այն է, թե ինչպես ես աշխատում խաղացողների հետ։ Իսկ Կառլոն, իմ կարծիքով, նրանցից մեկն է, որը գիտի ինչպես ճիշտ աշխատել ֆուտբոլիստների հետ։
Կառլոն եղել և մնում է «Ռեալի» հաջողության գրավականը։ Պատահական չէ, որ ակումբը վերջին տարիներին այդքան տիտղոսներ է նվաճել։ Դա անսովոր ու առանձնահատուկ բան է պահանջում, և Կառլոն դա ունի:
Նա ոչ միայն լավ մարդ է, այլև հիանալի մարզիչ, և դա շատ կարևոր է»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Record-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2013-2015 թվականներին Անչելոտիի գլխավորությամբ խաղացել էր «Արքայական ակումբում»: