Logo

Ռոնալդու. «1000 գոլ խփելու նպատակ չեմ դրել իմ առջև»

19:54 / 05.04.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ իր առջև 1000 գոլ խփելու նպատակ չի դրել.

«Եկե՛ք վայելենք այս պահը։ Իմ առջև 1000 գոլ խփելու նպատակ չեմ դրել։ Եթե դա տեղի ունենա, հիասքանչ կլինի, եթե ոչ, ուրեմն՝ այդպես էր պետք։ Ներկա պահն ամենայուրահատուկն է»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մամուլի ծառայությունը։

Ռոնալդուն «Ալ Հիլալի» դեմ Պրո լիգայի 26-րդ տուրի խաղում դուբլ է գրանցել և կարիերայում գոլերի քանակը հասցրել 931-ի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ