Logo

Ռոնալդոն նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտին

18:10 / 12.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեմպիոնության գլխավոր ֆավորիտ է համարում Ֆրանսիայի հավաքականին։ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կճանաչվի Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ։

«Ֆրանսիայի հավաքականը յուրաքանչյուր խաղում ապացուցում է, որ ֆավորիտների թվում է։ Կարծում եմ՝ նրանք հաղթողի գլխավոր հավակնորդն են։ Ֆրանսիայի հավաքականը խաղակցված է բոլոր օղակներում։

Մբապեն կարող է դառնալ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Նրա խաղը նայելով՝ հիշում եմ ինձ։ Նա գիտի՝ ինչպես օգտագործել իր հմտությունները»,- բրազիլացու խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ից առաջ Ռոնալդոն կանխատեսել էր, որ եզրափակիչում հանդիպելու են Ֆրանսիայի ու Բրազիլիայի հավաքականները։

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան դեկտեմբերի 14-ին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մարոկկոյի հավաքականի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում Արգենտինայի ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները կհանդիպեն դեկտեմբերի 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ