Բրազիլիացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով ու չի կարող ներկա լինել Բրազիլիա - Սերբիա ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղին, հայտնում է O Globo-ն:
«Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը գտնվում է Կատարում ու ինքնամեկուսացման ժամկետի ավարտից հետո կարող է այցելել խաղերին:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 1994-ին և 2022-ին: 46-ամյա բրազիլացին իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն է:
Կատարում շարունակվող ԱԱ-2022-ի՝ Բրազիլիա - Սերբիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: H խմբում են ընդգրկված նաև Շվեյցարիայի ու Կամերունի հավաքականները, որոնց խաղում եվրոպական թիմը հաղթել էր 1-0 հաշվով:
ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից
ԱԱ-2022-ի մասնակիցները. Հին կանոնից օգտված թիմը՝ ռևանշի սպասումով