Logo

Ռոնալդոն ցանկանում է դառնալ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ու Գվարդիոլային նշանակել գլխավոր մարզիչ

21:27 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Ինտերի» ու «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն մտադիր է 2026 թ. մասնակցել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին, հայտնում է Diario Sport-ն։

Ռոնալդոն ցանկանում է շեշտը դնել մարզական ծրագրի վրա։ Նա մտադիր է նախագահ ընտրվելու դեպքում Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել իսպանացի անվանի մասնագետ Պեպ Գվարդիոլային։

53-ամյա մասնագետը, որը 2016 թ. հուլիսից գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին» և մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի ակումբի հետ, ապագայի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Գվարդիոլան տեղյակ է Ռոնալդոյի ծրագրերից, սակայն նրան հստակ պատասխան չի տվել։

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից արդեն մի քանի անգամ կապվել են Գվարդիոլայի հետ։ Նա ակնարկել է, որ ցանկանում է աշխատել հավաքականում և «Պենտակամպիոնները» գլխավորելու տարբերակը նրան դուր է գալիս։

Հիշեցնենք` Բրազիլիայի հավաքականն այժմ մարզում է Դորիվալ Ժունիորը։ 62-ամյա մասնագետը պաշտոնը ստանձնել է այս տարվա հունվարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա